Chrono AG ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Թեո Ինգոլդի կողմից՝ հիմք դնելով ընտանեկան ժամագործական ավանդույթին, որն այսօր շարունակում է սեփականատերերի երկրորդ սերունդը։ Նրա նպատակն էր ստեղծել շվեյցարական ժամացույցներ, որոնք իրենց տերերի համար կլինեին շատ ավելին, քան պարզապես ժամանակը ցույց տվող սարքեր։ Այսօր ընտանեկան ընկերությունը հպարտությամբ նշում է շվեյցարական ժամագործության ոլորտում ավելի քան 40 տարվա հաջող գործունեությունը։
Chrono AG ժամացույցներն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց բարձր որակով և դիզայնով։
«Ավելի քան 40 տարվա ընտանեկան ավանդույթը մեր ամենամեծ արժեքն է և այն հիմքը, որի վրա կառուցում ենք մեր աշխատանքը։ Այն մեզ ոգեշնչում է շարունակել նորարարել, կատարելագործվել և յուրաքանչյուր ժամացույցում արտացոլել շվեյցարական ժամագործության բարձրագույն ճշգրտությունն ու որակը», – նշում են Chrono AG-ի սեփականատերերը։
Արտադրանք
Chrono AG բոլոր ժամացույցները կրում են հեղինակավոր Swiss Made նշանը
Որակի երաշխիք
Chrono AG-ն ներկայացնում է շվեյցարական որակ և հավատարիմ է շվեյցարական ժամագործության արժանի ավանդույթների պահպանմանը
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ՝ ԴԻԶԱՅՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին էսքիզից մինչև պատրաստի ժամացույց՝ արտադրության բոլոր փուլերն իրականացվում և վերահսկվում են Chrono AG-ի գլխավոր գրասենյակում՝ Շվեյցարիայի Զոլոթուրն քաղաքում։
Հավատարիմ մնալով շվեյցարական ժամագործության ավանդույթներին՝ Chrono AG-ն արտադրում է իր բոլոր ժամացույցները Swiss Made պաշտոնական չափանիշներին համապատասխան։ Այս մակնշումը խորհրդանշում է բարձրակարգ վարպետություն, տեխնիկական կատարելություն, նորարարություն, մասնագիտական փորձառություն և անթերի գեղագիտական արժեքներ։
ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐ ՀԻՆ ԺԱՄԱԳՈՐԾԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Շվեյցարիայի Զոլոթուրն քաղաքում գտնվող Chrono AG-ի գլխավոր գրասենյակը ոչ միայն ժամացույցների ստեղծման վայր է, այլև պատմական շենք, որն ավելի քան մեկ դար մարմնավորում է շվեյցարական ժամագործության ավանդույթները։
Շենքը կառուցվել է 1915-1916 թվականներին Stadler-Bouché ժամագործական ընկերության կողմից։ Շուտով այն դարձել է Շվեյցարիայի առաջին ժամագործական դպրոցներից մեկի տունը, որտեղ մինչև 2002 թվականը կրթություն են ստացել ժամագործության ոլորտի բազմաթիվ մասնագետներ։
2003 թվականին՝ դպրոցի նոր շենք տեղափոխվելուց հետո, Chrono AG-ն ձեռք բերեց այս պատմական շենքը և ամբողջությամբ վերանորոգեց այն՝ պահպանելով նրա պատմական արժեքն ու շունչը։ Այսօր այն դարձել է մի վայր, որտեղ շվեյցարական ժամագործության նկատմամբ սերն ու նվիրվածությունը շարունակում են զարգանալ՝ համադրելով հարուստ ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։
ԿԻՐՔ ՁԵՌՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՃՇԳՐԻՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Chrono AG-ի արտադրամասերում ձեռքով կատարվող ճշգրիտ աշխատանքը ժամագործական վարպետության հիմքն է։ Ընկերության ժամագործներն անցել են մասնագիտական խորացված պատրաստություն և իրենց ոլորտի փորձառու մասնագետներ են։ Յուրաքանչյուր ժամացույց հավաքվում, ստուգվում և փաթեթավորվում է ձեռքով։ Այս կերպ Chrono AG-ն երաշխավորում է իր ժամացույցների Swiss Made բարձր որակը։ Յուրաքանչյուր ժամացույց արժանի շարունակությունն է շվեյցարական ժամագործության հարուստ ավանդույթների։
Chrono AG ժամացույցի ստեղծման գործընթացը ներառում է արտադրության բազմաթիվ փուլեր, մինչև պատրաստի ժամացույցը հասնում է իր տիրոջը։ Անհրաժեշտ բաղադրիչների ընտրությունից և թվատախտակի տպագրությունից մինչև հավաքում, պատյանի հետևի կափարիչի փորագրում, որակի ստուգում և վերջնական փաթեթավորում՝ յուրաքանչյուր փուլում առանցքային դեր ունի ձեռքի աշխատանքը։
Chrono AG-ում համոզված են, որ արտադրանքի համար սահմանված բարձր որակի չափանիշներին հնարավոր է հասնել միայն ժամագործական արհեստի ավանդական ձեռքի հմտությունների շնորհիվ։
Որակի վերահսկումն իրականացվում է արտադրության յուրաքանչյուր փուլում։ Chrono AG-ի բոլոր ժամացույցները ենթարկվում են աշխատանքի ճշգրտության, ջրակայունության և արտաքին տեսքի մանրակրկիտ ստուգման։
SWISS MILITARY BY CHRONO – ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Ամբողջ աշխարհում Chrono AG-ի արտադրած SWISS MILITARY ժամացույցները ճանաչված են իրենց բացառիկ դիզայնով և բարձր որակով։ Սպորտային ոճն ու արկածախնդիր բնավորությունը դրանք դարձնում են իդեալական ընտրություն ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար՝ թե՛ գործնական առօրյայում, թե՛ ազատ ժամանակ։ Բրենդն ու նրա ժամացույցները մարմնավորում են շվեյցարական արժեքները՝ ճշգրտությունը, հուսալիությունը և անզիջում որակը, որոնք բարձր գնահատականի են արժանանում ամբողջ աշխարհում։
Որպես պաշտոնապես լիցենզավորված արտադրանք՝ SWISS MILITARY by Chrono ապրանքանիշը համագործակցում է Շվեյցարիայի Համադաշնության հետ՝ համաշխարհային շուկայում ձևավորելու և ամրապնդելու Swiss Military ապրանքանիշի հեղինակությունը՝ կարևորելով հետևյալ արժեքները․
- Հուսալիություն
- Ճշգրտություն
- Որակ և նորարարություն
- Ապրանքային նշանի պաշտպանություն
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆԸ
SWISS MILITARY by Chrono ժամացույցները նախատեսված են 18-ից 60 տարեկան ակտիվ կենսակերպ վարող կանանց և տղամարդկանց համար։ Նրանք զբաղվում են սպորտով, սիրում են բացօթյա հանգիստն ու արկածները, հաճախ են ճանապարհորդում և վարում են ակտիվ մասնագիտական կյանք։
Այս գնորդները կարևորում են բարձր որակը և գնահատում շվեյցարական ճշգրտության ու մատչելի գնի համադրությունը։
ՈՐԱԿ
SWISS MILITARY by Chrono ապրանքանիշը շվեյցարական ժամագործության հարուստ ավանդույթները հասանելի է դարձնում ժամացույցների սիրահարներին ամբողջ աշխարհում՝ առաջարկելով բարձրորակ ժամացույցներ մրցունակ և մատչելի գնով։
Ապրանքանիշը հպարտությամբ ստեղծում է ժամացույցներ, որոնք համապատասխանում են Swiss Made որակի բոլոր չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով մատչելի գին։ Այսպիսով, Chrono AG-ն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գնահատելու շվեյցարական ժամացույցների գեղեցկությունն ու բացառիկ ճշգրտությունը։
Ժամացույցների բարձր որակն ու ճշգրտությունն ապահովելու համար օգտագործվում են միայն շվեյցարական ETA, Ronda և Sellita արտադրողների բարձրորակ մեխանիզմները։
Ժամացույցների իրանները պատրաստված են բարձրորակ չժանգոտվող պողպատից կամ PVD ծածկույթով չժանգոտվող պողպատից։
SWISS MILITARY by Chrono ժամացույցների գրեթե բոլոր մոդելները համալրված են սապֆիրե ապակիով։ Միայն որոշ մոդելներում օգտագործվում է սապֆիրե ծածկույթով K1 միներալ ապակի։
K1 ապակու հիմքը պատրաստված է ջերմային մշակման ենթարկված ալյումինի օքսիդից, ինչի շնորհիվ այն բարձր դիմադրություն ունի հարվածների և կոտրվելու նկատմամբ։ Մակերեսին կիրառված սինթետիկ սապֆիրե շերտը լրացուցիչ պաշտպանում է ապակին քերծվածքներից։
Ջրակայունության մակարդակը, կախված մոդելից, տատանվում է 50 մ-ից մինչև 1000 մ։
50 մ ջրակայունությամբ մոդելները պաշտպանված են անձրևից, թեթև ջրային ցայտերից և ձեռքերը լվանալիս ջրի պատահական շփումից, իսկ 1000 մ ջրակայունությամբ մոդելները նախատեսված են պրոֆեսիոնալ սուզումների համար՝ մինչև 1000 մ խորության վրա։
SWISS MILITARY by Chrono ապրանքանիշն իր ժամացույցներում ներդաշնակորեն համադրում է հուսալիությունը, ֆունկցիոնալությունն ու ժամանակակից դիզայնը՝ համապատասխանելով տարբեր կենսակերպ և պահանջներ ունեցող մարդկանց նախասիրություններին։


